ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ԱՄՆ կոնգրեսի՝ ՌԴ նկատմամբ խիստ պատժամիջոցներ կիրառելու որոշմանը։
«Անշուշտ, ԱՄՆ-ի կողմից որևէ լրացուցիչ պատժամիջոցների սահմանումը որոշակիորեն կբարդացնի Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղիների որոնման ջանքերը»,- ասել է նա։
Հինգշաբթի օրը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ «դժոխային» պատժամիջոցների մասին օրինագծին, որն անվանվել է հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեհեմի պատվին:
