Հայաստանի հավաքականները հաղթանակով են մեկնարկել Շախմատի համաշխարհային օլիմպիադան

Հայաստանի հավաքականները հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան, տեղեկացրել է Հայաստանի շախմատի ֆդերացիան։

Ըստ գերատեսչության՝ տղամարդկանց հավաքականը 4։0 հաշվով առավելության է հասել Բարբադոսի ընտրանու նկատմամբ։ Հաղթանակներ են գրանցել գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը։

Կանանց հավաքականը 3.5։0.5 հաշվով առավելության է հասել Հոնկոնգի թիմի նկատմամբ։ Հաղթել են կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանն ու Անահիտ Մկրտչյանը, իսկ գրոսմայստեր Էլինա Դանիելյանի պարտիան ավարտվել է ոչ-ոքի։

Երկրորդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցելու է Շոտլանդիայի, իսկ կանանց թիմը՝ Սինգապուրի ընտրանու հետ։

Leave a Comment