Երկրաշարժ՝ Գեղարքունիքում․ այն զգացվել է 4 գյուղում – armeniatoday.am

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:17-ին, Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք երկրաշարժ է գրանցվել, հայտնել են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։ 

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի Շողակաթ, Արտանիշ, Դրախտիկ և Ջիլ գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Նշվում է, որ երկրաշարժը 2,8 մագնիտուդով է՝ օջախի 10 կմ խորությամբ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Leave a Comment