ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով Նիագարայի ջրվեժը կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով, հայտնել է Կանադայում ՀՀ դեսպանությունը։
Լուսավորությունը կսկսվի սեպտեմբերի 21-ին՝ երեկոյան ժամը 22:00-ին։ Դեսպանատունը քաղաքացիներին հրավիրել է մասնակցել խորհրդանշական միջոցառմանը։
Նույն օրը Հայաստանի պետական դրոշը կբարձրացվի Օտտավայի քաղաքապետարանի առջև․ Օտտավայի քաղաքային նշանը (Ottawa Sign) նույնպես կլուսավորվի եռագույնի գույներով, հայտնել է դեսպանությունը։
Այս տարի նշվում է ՀՀ անկախության 35-ամյակը։ ՀՀ կառավարությունն օգոստոսի 27-ի նիստում որոշում է կայացրել պահուստային ֆոնդից 1,327 մլրդ դրամ (մոտ 3,4 մլն դոլար) հատկացնել տոնական միջոցառումների կազմակերպման համար։
