ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետական համակարգում չսովորող պաշտոնյա չպետք է լինի։ «Եթե որևէ մեկի համար ամոթ է, որ ինքը պետք է գնա սովորելու, ուրեմն՝ ինքը պետական համակարգում չպետք է աշխատի»,— ասել է նա։
Փաշինյանը նաև նշել է. «Էական չէ՝ ինչ է սովորում։ Ես հիմա հարվածային գործիքների օնլայն դասընթացի եմ մասնակցում, որի համար վճարում եմ։ Էդ էլ է սովորել, էդ էլ է հմտություն, որ ես սովորում եմ։ Բացարձակ դեմ չեմ լինի, եթե կառավարության բոլոր անդամները որևէ գործիքի վրա նվագեն։ Դա բան է փոխում»։
