Սիմոնյանը և Չիրիելլին քննարկել են ՀՀ-ի և Իտալիայի միջև տնտեսական համագործակցության հարցեր – Նորություններ 17.09.2026

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելլիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերին վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես, հատուկ ուշադրություն է հրավիրվել տնտեսական համագործակցության ակտիվացման թեմային` արտաքին տնտեսական կապերի և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման համատեքստում։

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

 

Leave a Comment