Ավետիսյանը՝ Փաշինյանին․ Ո՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանն ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է, թե ինչ ժամկետ է նա իր համար ֆիքսել և սահմանել գերիների վերադարձի գործընթացի առնչությամբ, որից հետո կհամարի, որ «այդ գործընթացը տապալել է», և հրաժարական կտա։

«Ժամկետը, որ ինձ համար սահմանել եմ, րոպե առաջն է գերիների և անազատության մեջ գտնվողների վերադարձի մասով։ Ինչ վերաբերում է հրաժարականին, հիշեցնեմ՝ ես 2018 թ․-ից ի վեր առնվազն 2 անգամ հրաժարական եմ տվել»,-ասել է նա, հայտնում է Panorama.m-ը:

Ավետիսյանն արձագանքել է՝ կրկին հնչեցնելով իր հարցը․ «Ո՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, դուք հրաժարական կտաք»։

Փաշինյանը պատասխանել է․ «Այսօր դուք ասում եք, որ Հայաստանի մեր 19 հայրենակիցների համար խաղաղությունը չկա, բայց ես ասում եմ, որ միլիոնավորների համար խաղաղությունը կա»,- պատասխանել է Փաշինյանը։

Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Leave a Comment