ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունը 2024 թվականի նախագահական ընտրություններում հաղթելուց հետո աճել է մոտ 2,7 միլիարդ դոլարով և այժմ գնահատվում է 7 միլիարդ դոլար։ Այս մասին գրում է Forbes-ը՝ նշելով, որ կարողության աճի հիմնական գործոններից մեկը Թրամփի կրիպտոարժութային բիզնեսներն են։
Forbes-ի հաշվարկներով՝ Թրամփի կրիպտոակտիվների և իրացվելի միջոցների ընդհանուր արժեքը կազմում է մոտ 2,4 միլիարդ դոլար, որից 1,9 միլիարդը բաժին է ընկնում իրացվելի ակտիվներին։ Կրիպտոակտիվների կազմում են նաև $TRUMP մեմքոինը՝ մոտ 183 միլիոն դոլար արժեքով, World Liberty Financial-ի թոքենները՝ 78 միլիոն դոլար, և ստեյբլքոինների բիզնեսը՝ 233 միլիոն դոլար։
Միաժամանակ Forbes-ը նշում է, որ 2026 թվականին Թրամփի կարողությունը նվազել է մոտ 300 միլիոն դոլարով։ Դրա հիմնական պատճառներից են Trump Media & Technology Group-ի բաժնետոմսերի, ինչպես նաև նրա կրիպտոակտիվների արժեքի անկումը։
Թրամփի գոլֆի ակումբներն ու հանգստավայրերը Forbes-ը գնահատում է 1,8 միլիարդ դոլար, անշարժ գույքի ներդրումները՝ 1,1 միլիարդ, իսկ Truth Social սոցիալական ցանցի մայր ընկերությունը՝ մոտ 1 միլիարդ դոլար։
Forbes-ի գնահատմամբ՝ Թրամփի կարողությունից շուրջ 140 միլիոն դոլար նվազեցնում են տարբեր պարտավորությունները, այդ թվում՝ իրավական պարտավորությունները և գրավադրված ակտիվները։
