Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը դիտարկվում է որպես ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տվյալներով՝ ՍԴ-ում քննարկվում է նոր նախագահի ընտրության հարցը, քանի որ գործող նախագահ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հոկտեմբերի 12-ին։
Վարդանյանը ՍԴ դատավոր էր ընտրվել մարտի 25-ին դադարեցրել էր անդամակցությունը ՔՊ կուսակցությանը և հայտարարել, որ ընտրվելու դեպքում վայր կդնի նաև պատգամավորական մանդատը։
Վարդանյանը 2019 թվականից ղեկավարում էր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը։
