Գագիկ Ծառուկյանը երբեք գործարքի չի գնա. երբ Փաշինյանին պետք լինի ձեզ ունեզրկել՝ անելու է, կապ չունի՝ հայտնի հիմնադրամին որքան փող եք փոխանցում. Իվետա Տոնոյան






«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Երբ քարոզարշավի մեկնարկից օրեր անց, ի հակառակ Գագիկ Ծառուկյանի կոռեկտության, Նիկոլ Փաշինյանը սկսեց իրեն թույլ տալ արտահայտություններ Ծառուկյանին ունեզրկելու մասին, ընտանիքի անդամների հասցեին, պարզ դարձավ, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ գործընթաց է մեկնարկել: Ինքն անգամ իր մորն էր զգուշացրել, հրապարակային էլ խոսել էր այն մասին, որ իրեն կալանավորելու են: Նա մեզ դեռ քարոզարշավը սկսելուց առաջ հավաքել էր, ողջ թիմին ասել էր՝ «կլասը չգցել», կոռեկտ լինել, ավելորդ արտահայտություններ թույլ չտալ, ընտանիքի անդամների հասցեին ոչինչ չասել, քննադատել ըստ էության… Մեր քարոզարշավի ընթացքում Գագիգ Ծառուկյանը շատ կոռեկտ էր, երբեք նման բաներ իրեն թույլ չի տվել իշխանությունների հասցեին, բայց մենք տեսանք, որ ողջ քարոզարշավի ընթացքում պիկապներից հայհոյանք, տարատեսակ մեղադրանքներ, ընդհուպ՝ լրտեսության մեջ մեղադրանք հնչեց՝ Գագիկ Ծառուկյանին ուղղված: Ինձ համար նորություն չէր Նիկոլ Փաշինյանի «պերճախոսությունը», սակայն փորձում էինք հեռակա բանավեճը բերել քաղաքական դաշտ: Ցավոք, մեր ջանքերը զուր էին: Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական վենդետա: 

  • Վստահ եմ՝ գոնե մեկը Նիկոլ Փաշինյանին բացատրած կլինի՝ ինչ է օլիգարխը: Թե Փաշինյանն ինչ է ուզել, երազել, ինչի է հասել, ես չգիտեմ, բայց ես գիտեմ՝ ինչ է արել Գագիկ Ծառուկյանը: Եվ, ի դեպ, չմոռանանք, որ Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի շնորհիվ է Նիկոլ Փաշինյանը 2018թ. առաջադրվել ու դարձել վարչապետ:

    • Ինչպես Գագիկ Ծառուկյանն արդարացվեց իբր ընտրակաշառք բաժանելու գործով, այնպես էլ այս գործով է արդարացվելու, որովհետև այս գործի տակ հիմք չկա: Երկու խարդախների ցուցմունքով է Գագիկ Ծառուկյանն այսօր կալանավորված. գանգատներն արդեն ուղարկված են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): 

    • Մենք և Գագիկ Ծառուկյանը գիտեինք, որ նրան կալանավորելու են, բայց մեզ համար անսապելի էր կոնկրետ այն ագրեսիան, ցուցադրական քինախնդրությունը, որը գործադրվեց նրա նկատմամբ: Վստահ եմ՝ բոլոր սցենարները Փաշինյանն անձամբ է ղեկավարել: Նպատակ ունեին հեղինակազրկել Գագիկ Ծառուկյանին, բայց չէին հաշվարկել, որ չի աշխատի:

    • Ի՞նչ փախչելու մասին էր խոսքը: Գագիկ Ծառուկյանի մայրը, երեխաները, թոռները, բոլորը՝ այստեղ, նա պիտի փախչե՞ր: Կամ Գագիկ Ծառուկյանն այն անձնավորությունն է, որ կարելի է մտածել, թե նա կարող էր փախչե՞լ: Այդ վարկածը դասական հիմարություն է: Ամուսիններով նախապես պլանավորած այց ունեին, 3 օրով գնում էին: Ավելին, այդ օրը Գագիկ Ծառուկյանը օդանավակայանում հասկացել է, որ շոու են ուզում անել, ասել է՝ տվեք անձնագիրս, ես հետ եմ վերադառնում: Նա չի էլ սպասել, որ ծանուցեն: Իսկ դա եղել է օրենքի խախտումով, որովհետև այդ պահին նա դեռ պատգամավորի թեկնածու էր, ու վարույթ նախաձեռնելու համար պետք է լիներ ԿԸՀ որոշումը:

    • Գագիկ Ծառուկյանին գետնին գցելու կադրերը, որոնք հրապարակվել են այս իշխանությունների կողմից, արվել են առավոտյան 07:15-ին, երբ 30-40 հոգով ներխուժել էին տուն: Դրանից հետո 13 ժամ նրանք տանն են եղել, հանգիստ իրենց գործն են արել, Գագիկ Ծառուկյանը հագուստն է փոխել, նոր գնացել են… Իշխանության այս գործելակերպը մոլուցք է, տեսարանների ապահովման մոլուցք: Երբ դուռը թակում են՝ Գագիկ Ծառուկյանին թվում է՝ եկել են խուզարկության, ու ընդառաջ է գնում, որևէ դիմադրություն չի ցուցաբերում: Ամբողջ ազգը տեսավ, որ 15 հոգով հարձակվում են Ծառուկյանի վրա, բայց գետնին չեն կարողանում գցել, և միայն ստորաբար ոտքին խփելուց հետո են գցում գետնին:




Leave a Comment