
Գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի մի շարք շրջանների վրա։
Astra-ն հայտնում է, որ հրդեհ է բռնկվել Դոնի Ռոստովի «Դոնի Ռոստով-Կենտրոնական» ռազմական օդանավակայանում։ Ամենայն հավանականությամբ՝ հրդեհն ընդգրկում է օդանավակայանի այն հատվածը, որտեղ տեղակայված է ռազմական ինքնաթիռների ու ուղղաթիռների կայանատեղին։ Ուկրաինական Exilenova+ մոնիտորինգային ալիքը նույնպես հայտնում է, որ ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Դոնի Ռոստովի ռազմական օդանավակայանին՝ առաջացնելով խոշոր հրդեհ։ Ալիքի հաղորդմամբ՝ հարվածի տակ են հայտնվել ռազմական ավիացիան և ռազմաբազայի ենթակառուցվածքները։
Նույն գիշերը անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նաև Յարոսլավլի վրա։ Թելեգրամյան ալիքների տվյալներով՝ հարվածների թիրախ է դարձել «Սլավնեֆտ—ՅԱՆՕՍ» նավթավերամշակման գործարանը։ Այն մտնում է Ռուսաստանի խոշորագույն հինգ նավթավերամշակման գործարանների շարքի մեջ և հանդիսանում է Ռուսաստանի հյուսիսում գտնվող խոշորագույն նավթավերամշակման գործարանը։