ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Իրանի դեմ պատերազմին՝ նշելով, որ այն շուտով կավարտվի։
Նա նշել է, որ Իրանը պատրաստ է բանակցությունների, սակայն, ըստ նրա, դեռևս պատրաստ չէ գործարքի։
«Նրանք զանգահարում են՝ ասելով. «Մենք ցանկանում ենք գործարք կնքել»։ Նրանք դեռ պատրաստ չեն։ Մենք կարող ենք գործարք կնքել ցանկացած պահի, երբ ցանկանանք»,- ասել է նա։
Թրամփը նաև նշել է, որ Իրանը չի կարող շարունակել պատերազմը, և պնդել է, թե երկրի ենթակառուցվածքները «ավերված են»։
Գազի գների աճին անդրադառնալով՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ ներկայիս գինը «շատ փոքր գին է» այն ամենի համեմատ, ինչ, իր խոսքով, ձեռք է բերվել։
