ԱՄՆ-ը բքարձրացրել է տոկոսադրույքը | Radar Armenia

ԱՄՆ-ը բքարձրացրել է տոկոսադրույքը

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը միաձայն որոշում է կայացրել բարձրացնել տոկոսադրույքը 0,25%-ով՝ հասցնելով 3,75%–4%-ի․ սա 2023 թվականից ի վեր առաջին բարձրացումն է: Հետագայում տոկոսադրույքը կարող է կրկին ավելացվել՝ գնաճը զսպելու նպատակով:

ԴՊՀ նախագահ Քևին Ուորշը քայլը բացատրել է նրանով, որ «ինֆլյացիան չափազանց բարձր է և չափազանց երկար է պահպանվում այդ մակարդակում»՝ կայացված որոշումն անվանելով «կշռադատված» և «պատասխանատու»:

Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տոկոսադրույքները «պետք է լինեն 1% կամ ավելի ցածր, քանի որ մենք ունենք աշխարհում ամենահուսալի վարկանիշը, ընդ որում՝ հսկայական առավելությամբ»:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment