
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը չորեքշաբթի հայտարարել է, որ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունները կարող են հանգեցնել իրավիճակի վտանգավոր սրման՝ կործանարար հետևանքներով ամբողջ աշխարհի համար։
«Երբ տեսնում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտությունը, ինչպես նաև ամբողջ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, նկատում ենք, որ ամեն օր դրությունն ավելի է վատթարանում։ Ոչ մի տեղ բարելավում չկա։ Երբ իրադարձություններն այս կերպ են զարգանում, մենք կանգնած ենք լուրջ վտանգի առաջ՝ համաշխարհային պայթյունի, որը կարող է հանգեցնել աղետալի իրավիճակի՝ համաշխարհային մակարդակով կործանարար հետևանքներով»,- ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գուտերեշը։
Նա նաև խոստացել է, որ առաջիկա ամիսներին ՄԱԿ-ը կանի հնարավոր ամեն ինչ՝ կազմակերպության առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար։