Hetq.am-ը գրում է․
Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, «Հետքում» հրապարակված «Փոշու ջրվեժ՝ կիսակառույց շենքերից․ ինչ արժե օդը աղտոտելը» հոդվածից հետո Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն (ԲԸՏՄ) այսօր պաշտոնական պարզաբանում է տարածել։
«Տեսչական մարմինը պնդում է, թե Ավանի ակադեմիայի հարակից շինհրապարակից փոշու արտանետման մեր հրապարակած տեսանյութն ունի «մոտ մեկուկես ամսվա վաղեմություն»: ԲԸՏՄ-ն վստահեցնում է, որ խնդրին արձագանքել է դեռևս օգոստոսի 7-ին, ընկերությանը տուգանել 150 000 դրամով, տվել հանձնարարականներ, իսկ այսօր՝ սեպտեմբերի 16-ին արված կրկնակի այցով էլ ամեն ինչ գտել է պատշաճ վիճակում։
Մեր հրապարակած տեսանյութի վերաբերյալ տեսչական մարմնի այս հայտարարությունն անհիմն է։
Խմբագրության տրամադրության տակ առկա էկրանակադրերը փաստում են, որ քաղաքացի Լուսինե Մկրտչյանը տեսանյութը նկարահանել է ԲԸՏՄ-ի ներկայացրած տուգանքից հետո՝ օգոստոսի 23-ին՝ առավոտյան ժամը 10։50-ի սահմաններում։ Ընդամենը հինգ րոպե անց՝ 10։55-ին, նա այդ տեսանյութն ուղարկել է կառուցապատող ընկերությանը»։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: