Մարդկանց ոչնչացնելու ռիսկը՝ արհեստական ​​բանականության կողմից շատ ամերիկացիներ իրական են համարում․ հարցում

Ամերիկացիների ճնշող մեծամասնությունը իրական է համարում այն սցենարը, որի դեպքում արհեստական ինտելեկտը կոչնչացնի մարդկությանը: Այդ մասին է վկայում Public First-ի կողմից Politico լրատվական պորտալի համար անցկացված հարցումը։

Այս շաբաթ տեղի ունեցավ արհեստական ​​բանականության հետ կապված ռիսկերի վերաբերյալ հանրային քննարկում։ Anthropic արհեստական ​​բանականության ընկերության երկու աշխատակիցներ կիսվեցին իրենց կարծիքով, որ կա 10 % հավանականություն, որ արհեստական ​​բանականությունը կարող է ոչնչացնել մարդկությանը 10 տարվա ընթացքում։

Հարցվածների 78%-ը նշել է, որ կա արհեստական ​​բանականության կողմից մարդկությանը ոչնչացնելու որոշակի ռիսկ։ Նրանցից 17 %-ը կարծում է, որ դա գրեթե անկասկած է, իսկ 46%-ը ռիսկը գնահատում է որպես նշանակալի կամ միջին։

Հարցվածների ևս 15%-ը կարծում է, որ ռիսկը գոյություն ունի, բայց փոքր է։ Միայն 7%-ն է հերքում նման վտանգի գոյությունը։ Մնացածը չեն կողմնորոշվել։

Միևնույն ժամանակ, հարցվածների 43%-ը կարծում է, որ ընդունելի է, որ Միացյալ Նահանգները հետ մնան այլ երկրներից արհեստական ​​բանականության զարգացման հարցում, եթե դա անհրաժեշտ է համակարգը ավելի անվտանգ դարձնելու համար։ Հարցվածների 37%-ը պատրաստ է ռիսկի դիմել՝ այս ոլորտում ԱՄՆ-ի առաջատարությունն ապահովելու համար։

Հարցման մասնակիցների քառասունութ տոկոսը համաձայն է եղել ավելի առաջադեմ արհեստական ​​բանականության համակարգերի մշակումը կասեցնելու առաջարկի հետ, քանի որ դրանք արդեն բավականաչափ զարգացած են։ Միայն 31%-ն է կարծում, որ մշակումը պետք է շարունակվի, քանի որ արհեստական ​​բանականությունը կարող է օգուտներ բերել։

Հարցումը անցկացվել է առցանց սեպտեմբերի 13-ից 15-ը 2064 ամերիկացի չափահասների շրջանում։ Սխալի թույլատրելի միջակայք չի տրամադրվել։

Leave a Comment