«Այդ «խլուրդը» դուք եք․ ի՞նչ եք անելու այս բացահայտման հետ»․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Այդ «խլուրդը» դուք եք․ ի՞նչ եք անելու այս բացահայտման հետ»․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Մենք չենք նահանջելու, ինչ մտածում ենք ձեր երեսին ասելու ենք»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե փնտրում է Քոչարյաններին տեղեկատվության արտահոսք տվողին, Քոչարյանը նշեց․ «Եթե երկրի ղեկավարը դատարանում քննվող գործի հետ կապված, նախաքննության ընթացքում գտնվող գործի հետ կապված խախտում է անմեղության կանխավարկած, խոսում, թե ինչ պետք է լինի դրա արդյունքը, սրանով ժողովրդավարության հերն եք անիծում, դատական իշխանության անջատ լինելը նույնպես․․․ Հետո նաև այս խուզարկությունների, կալանքի շրջանակում ասում էիք՝ ըստ ձեզ՝ եղել է «խլուրդ», ով ինֆորմացիա է տվել։ Ուզում եմ գաղտնիք բացել՝ ձեր ասածի համատեքստում այդ «խլուրդը» դուք եք, որովհետև ձեզնից է այդ ինֆորմացիան եկել, ձեր հայտարարություններից է դա եղել։ Սա սարկազմով չեմ ասում։ Հիմա ի՞նչ եք անելու այս բացահայտման հետ։ Օրինակ՝ ձեր թիմակիցներից մեկն ասում էր՝ ձեռքերը պետք է կտրել։ Չարժի նման ծայրահեղ քայլերի գնալ, բայց ամեն դեպքում՝ ի՞նչ եք անելու այս բացահայտման հետ»։

«Ձեր ասածի համատեքստում այդ «խլուրդը» դուք եք»․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Leave a Comment