
Սեպտեմբերի 16-ին Ալեքսանդր Լուկաշենկոյի և ԱՄՆ նախագահի դեսպան Ջոն Քոուլի միջև բանակցություններից հետո Բելառուսում ազատ է արձակվել 25 քաղբանտարկյալ։
Ի պատասխան՝ Միացյալ Նահանգները վերացրել է «Լակոկրասկա» և «Բելեսբումպրոմ» ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները և Citibank-ին խնդրել ապասառեցնել 44 միլիոն դոլարի բելառուսական միջոցներ։
Լուկաշենկոն պնդել է, որ երկրում քաղբանտարկյալներ չկան և հերքել է շարունակվող բռնաճնշումների մասին տեղեկությունները։ Մինչդեռ «Վիասնա» իրավապաշտպան կենտրոնի ներկայացուցիչ Վլադիմիր Լաբկովիչը հայտարարել է, որ ազատ արձակվածների թիվը փոքր է, և իշխանությունները սահմանափակվել են հիմնականում երկրից արտաքսվող անձանց ազատ արձակմամբ։