
Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունները ցույց կտան, որ ոչ մեկին չի հաջողվի ո՛չ պառակտել, ո՛չ էլ վախեցնել Ռուսաստանին։ Այս մասին, ընտրությունների օրվան ընդառաջ ռուսաստանցիներին ուղղված իր ուղերձում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ոչ մեկին չի հաջողվի պառակտել և վախեցնել մեզ, խարխլել մեր պետականությունն ու հասարակական-քաղաքական համակարգը»,- նշել է նա: