Վրաստանի պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար Լիլուաշվիլին կաշառքների համար դատապարտվել է 13 տարվա ազատազրկման


Միջազգային


Թբիլիսիի դատարանը Վրաստանի պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիին դատապարտել է 13 տարվա ազատազրկման՝ կաշառք ստանալու և կոռուպցիայի մեղադրանքով, հայտնում է TV Pirveli հեռուստաընկերությունը։


«Կոռուպցիոն հանցագործության մեջ մեղադրվող Վրաստանի պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլուն դատարանը մեղավոր է ճանաչել։ Դատավոր Նինո Տարաշվիլին նախկին բարձրաստիճան պաշտոնյային դատապարտել է 13 տարվա ազատազրկման», – ասվում է հաղորդագրության մեջ։


Leave a Comment