ԵՄ-ն, ամենայն հավանականությամբ, կխաբի Հայաստանին. Լավրով

Եվրամիության իշխանությունները հաստատ կխաբեն Երևանին Հայաստանի եվրաինտեգրման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Երիտասարդության միջազգային փառատոնում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եթե խոսենք Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ Եվրամիություն ձգտումների մասին, ապա կարող են խաբել և հաստատ, կարծում եմ, կխաբեն Եվրամիության իշխանությունները։ Ես չեմ տեսնում, թե ինչպես Հայաստանը կարող է հայտնվել Եվրոպական միությունում, որտեղ արդեն բազմաթիվ տասնամյակներ հերթի մեջ է կանգնած Թուրքիան, օրինակ, Սերբիան»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

The post ԵՄ-ն, ամենայն հավանականությամբ, կխաբի Հայաստանին. Լավրով appeared first on Ազգ.

Leave a Comment