
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին հերթական մոլորեցնում է, խաբում է, քանի որ սահմանազատման համար Գլխավոր շտաբի 1974-78 թթ քարտեզի մասին հիշատակում չկա։
«Առաջին իսկ բանակցության փորձերին Հայաստանը առաջարկել է գլխավոր շտաբի քարտեզների մասին հիշատակում անել։ Չեղավ։ Սահմանագծման, սահմանազատման հանձնաժողովի աշխատակարգում Գլխավոր Շտաբի քարտեզի մասին հիշատակում կա՞։ Չկա։
Չկա, որովհետև Ադրբեջանը կոնկրետություն չի ուզել, չի ուզում և չի ուզելու, փոխարենը ձեր զիջումների փրկօղակը դարձրել եք Ալմաթայի՝ սահմանների մասին ոչինչ չասող փաստաթուղթը»,- Ընդգծեց Մանուկյանը։