Առինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործեն


Հասարակություն


Հ-61, /Մ-4/ (Վերին Պտղնի)-Մասիսի տրանսպորտային հանգույց (Երևանի շրջանց) և /Հ-61/-Գետարգել-Բալահովիտ-/Հ-1/ ավտոճանապարհների հատման խաչմերուկում (Առինջ-Գետարգել խաչմերուկ) կատարվել են լուսացուցային օբյեկտի տեղադրման և անվտանգ երթևեկության կազմակերպման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:


Սեպտեմբերի 18-ի ժամը 00:01-ից նշված հատվածում լուսացույցները կսկսեն գործել։
Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր։


Նշենք, որ մինչև լուսացույցի հիմնական ռեժիմը միացնելը, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշ ժամանակ ապահովվել է լուսացույցի դեղին թարթման ռեժիմը, որը վարորդներին նախազգուշացնում էր լուսացույցի առաջիկա գործարկման մասին։


Խաչմերուկը կահավորվել է նաև համապատասխան ճանապարհային նշաններով։


Leave a Comment