
«Մենք նախատեսում ենք, որ մինչև տարեվերջ, գործընկերների հետ քննարկումներն ամփոփելուց հետո, նոր Սահմանադրության տեքստը պետք է հրապարակվի»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին այս մասին հայտարարեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նա նաև հավելեց, որ օրերս համացանցում տարածված տեքստը որևէ փուլում Արդարադատության նախարարության մշակած աշխատանքային կամ սևագիր տարբերակ չի եղել։