Թալանչի եք, թե՝ ոչ, կպարզվի ձեր վարչապետ չլինելուց հետո․ Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին

16 Սեպտեմբերի, 2026

 

«Թալանչի՞ եք դուք, թե՞ թալանչի չեք, կպարզվի այն ժամանակ, երբ դուք այլևս չզբաղեցնեք վարչապետի պաշտոնը․ կամ գուցե թալանելու անհրաժեշտություն, այո՛, կարող է դուք չունեք։ Գիտե՞ք՝ ինչու, որովհետև ձեր կուսակից Հայկ Սարգսյանը սենսացիոն բացահայտումներ է արել, թե դուք ինչի մեջ եք խառնված․ ուղղակիորեն ասել է, որ օնլայն կազինոները ամենաբարձր մակարդակով վայելում են իշխանության հովանավորչությունը։ Այդ որ սրա-նրա գույքը պետականացնում եք, իբր վերցնում եք, տալիս եք ժողովրդին, բայց ոչ մի բան էլ ժողովրդին չի հասնում, մի անգամ ձեր մտքով անցե՞լ է «Վիվարոն» կամ մյուս օնլայն կազինոները, որ թալանում են այս ժողովրդին, ինքնասպանությունների պատճառ են դառնում, մի անգամ ձեր մտքով անցե՞լ է, որ քաղաքացու շահից է բխում, որ պետականացվեն»,- այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment