
«Հայաստանի ինքնիշխան տարածք հանդիսացող Տիգրանաշենը սկսեցիք կոչել Քյարքի՝ հող նախապատրաստելով հերթական կորստի համար։ Հարցս շատ կոնկրետ է. աղմուկ, զիջում, մոռացություն․ այս շղթայում Հայաստանի Հանրապետության ո՞ր բնակավայրն եք պատրաստվում հանձնել»,- ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգայնը։
Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ադրբեջանական տեղանունների օգտագործմամբ ես լեգիտիմացրել եմ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքը և հայաստանյան բնակավայրերը։ Այլ բան, որ դա հասկանալու համար որոշակի հմտություններ են անհրաժեշտ, և նրանք, ովքեր դա չեն հասկանում, ըստ ամենայնի, ունեն այդ հմտությունների պակասը․․․
Ես ասել եմ և ասում եմ՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքը սակարկման ենթակա չի եղել և ենթակա չի կարող լինել։ Ես ադրբեջանական տեղանուններ օգտագործելով՝ բարձրացրել եմ Հայաստանի Հանրապետության տարածքի, միջազգայնորեն ճանաչված տարածքի լեգիտիմության, անվտանգության ինքնիշխանության մակարդակը»։