Ակբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն է

Ակբա բանկը Հայաստանի ֆոնդային բորսայում կիրականացնի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի դրամային պարտատոմսերի շուկա ստեղծողի դերը

Ակբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն է


ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Ակբա բանկը Հայաստանի ֆոնդային բորսայում կիրականացնի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի դրամային պարտատոմսերի շուկա ստեղծողի դերը՝ ապահովելով դրանց իրացվելիությունը երկրորդային շուկայում:


Պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում:


Պարտատոմսերի հիմնական պայմաններն են.

  • Թողարկման ընդհանուր ծավալը՝ 5,000,000,000 ՀՀ դրամ
  • Մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 10,000,000 ՀՀ դրամ
  • Քանակը՝ 500 հատ
  • Շրջանառության ժամկետը՝ 36 ամիս
  • Արժեկտրոնային եկամտաբերությունը՝ լողացող


Որպես շուկա ստեղծող՝ Ակբա բանկը ֆոնդային բորսայում կապահովի նշված պարտատոմսերի կանոնավոր առք ու վաճառքի հայտերի առկայությունը՝ ներդրողների համար ձևավորելով բարձր իրացվելիություն և թափանցիկ գնագոյացում:


Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Leave a Comment