Գնանք, տեսնենք՝ Սադի Գոքորը ինչ է ասում, գա՞նք. վարչապետ

Գնանք, տեսնենք՝ Սադի Գոքորը ինչ է ասում, գա՞նք. վարչապետ

«Ուրիշ որևէ տարբերակ չկա, որ TRIPP-ի երկու մուտքն ու երկու ելքը չլինեն Ադրբեջանից։ TRIPP-ը Ադրբեջանի սահմանից Ադրբեջանի սահման է, և մենք տասնյակ անգամ դրա մասին ասել ենք»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելել․ «Եթե չհիշատակել համաձայնագիրը, ապա ի՞նչ անել։ Գնանք, տենանք՝ սադում Գոքորն ինչ է ասում, գանք, իրեն հետ բերենք։ Համաձայնագիրը Սահմանադրական դատարանը համարել է սահմանադրությանը համապատասխանող, և գալու է Ազգային ժողով։ Այսինքն՝ այդ արտահայտությունը ընդհանրապես՝ պահանջում եմ չմեջբերել համաձայնագիրը, բա ի՞նչ մեջբերենք»։

Վարչապետն ընդգծել է, որ կարող էին իրեն հարցեր չտալ և կարդալ համաձայնագիրը, որտեղ բոլոր հարցերի պատասխանները կգտնեին․ «Կտեսնեիք, որ գրված է՝ Հայաստանի իրավազորությունը և այլն, քննարկման ենթակա չէ, գործելու է իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակներում և այլն, և այդպես շարունակ»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment