Փաշինյանը հիշեցրեց, որ Կառավարության ծրագրում գրված է՝ գյուղատնտեսություն ասելով՝ պետք է հասկանալ ինտենսիվ գյուղատնտեսություն, որովհետև գյուղատնտեսվարման այն ձևերը, որոնք այսօր լայնորեն կիրառվում են, այլևս գյուղատնտեսություն չեն: Ըստ Փաշինյանի՝ դրանց աճելու ուղղությամբ ջանքեր գործադրելը՝ նշանակում է Հայաստանը դատապարտել չզարգացող ճանապարհով զարգանալու փորձերին:
«Մենք պետք է ինտենսիվ գյուղատնտեսությունը զարգացնենք, նաև դիվերսիֆիկացման շուկաները զարգացնենք, որովհետև ոչ միայն գյուղատնտեսության, այլև ընդհանրապես ցանկացած տնտեսական ճյուղ… եթե մեր կախվածությունը որևէ մի տեղից, կետից անհամաչափ է, նշանակում է՝ մենք չունենք կառավարում՝ մեր ոլորտների զարգացումն ապահովելու և կազմակերպելու»,- ասաց նա:
Կարդացել են
անգամ