Երկրի փաստացի ղեկավարն ակնհայտորեն տեղյակ չէր, թե քանի տոկոսով է անկում ապրել գյուղատնտեսությունը. պատգամավոր

16 Սեպտեմբերի, 2026

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը գրում է. ««Հայաստանում արձանագրվել է գյուղատնտեսության ոլորտի նվազում»․ Ն․ Փաշինյան։

Թե քանի տոկոս՝ այդպես էլ չկարողացավ ասել։ Երկրի փաստացի ղեկավարն ակնհայտորեն տեղյակ չէր, թե քանի տոկոսով է անկում ապրել իր կողմից կառավարվող երկրի գյուղատնտեսությունը։

Պատասխանը -11% ընդամենը 6 ամսում։(!)

Եթե անցած տարի գյուղացին աշխատում էր 100,000 դրամ, ապա այս տարի աշխատում է 89,000 դրամ։

Իրական Հայաստանը այսպես է գալիս…»,- գրել է նա:

Leave a Comment