«Մենք մինչ այժմ նաև տարբեր այլ քաղաքակրթությունների խորհրդով, փաղաքշանքով, հորդորով, քաջալերմամբ զբաղված ենք եղել մի շատ վեհ առաքելությամբ՝ հանուն աշխարհի, հանուն սուրբ և վեհ նպատակների՝ նահատակվելու առաքելությամբ»,- ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և շեշտել, որ մեր ԱԳՆ-ն վարել է հակամարտության և ցեղասպանության ճանաչմանն ուղղված արտաքին քաղաքականություն․ սա եղել է նահատակվելու արտաքին քաղաքականություն։
«Մենք առաջարկում ենք ունենալ ապրելու և այդ կյանքն ավելի ապահով դարձնելու արտաքին քաղաքականություն»,- շեշտել է նա և հավելել, որ արտաքին քաղաքականությունը հիմնականում տնտեսական շահերի սպասարկմանն է ծառայում։
