Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է եվրոպացի դեսպանների մոտ՝ Գանձասարում, Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևի արած հայտարարություններին, որոնցով հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացրել էր որպես աղվանական։
«ՀՀ-ն այս հարցին տիրապետող ամենակոմպետենտ պաշտոնյայի՝ «Մատենադարանի» տնօրենի միջոցով արձագանքել է և արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը։ Անիմաստ եմ համարում այդ թեմայով խոսակցությունը»,- շեշտել է վարչապետը։
Նա նաև անիմաստ է համարում նպատակադրումը, եթե պետք է ապացուցենք, օրինակ, Ադրբեջանին. «Քանի որ դա անիմաստ և անիրագործելի խնդիր է, բայց դա մեզ համար որևէ բան չի փոխել և չի փոխելու»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը։
