Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանի համար նոր արկածախնդրություն է․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանի համար նոր արկածախնդրություն է։

«Մենք գտնում ենք, որ այդ բազան ՀՀ-ում ունի առաքելություն, և ՀՀ-ին անպաշտպան թողնել Թուրքիայի ու Ադրբեջանի երախում այս աշխարհաքաղաքական վիճակում՝ արկածախնդրություն է ՀՀ-ի համար»,- ասել է նա՝ հավելելով, որ դա հանգեցնելու է անվտանգային նոր սպառնալիքների։ «Չի՛ կարելի գնալ այդ արկածախնդրությանը, ինչպես նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու պրոցեսին»,- նշել է նա։

Ըստ Սաղաթելյանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը չի բերելու ԵՄ անդամակցության, իսկ ՀԱՊԿ-ից դուրս գալը չի հանգեցնելու ՆԱՏՕ-ին անդամակցելուն։

Leave a Comment