16 Սեպտեմբերի 2026, 16:00
ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան ՌԴ վաստակավոր արտիստ Վյաչեսլավ Մանուչարովին պարգևատրել է «Մշակույթի և երաժշտության ոլորտում վաստակի համար» շքանշանով՝ նրա տաղանդի, պրոֆեսիոնալիզմի և հայրենական մշակույթի զարգացման գործում ունեցած ավանդի համար։
«Շնորհակալ եմ ցուցաբերած պատվի և բարձր պարգևի համար։ Երջանիկ եմ ապրել և աշխատել իմ մեծ երկրում», — սոցիալական ցանցում գրել է Մանուչարովը։
Թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր, հեռուստահաղորդավար, ՌԴ վաստակավոր արտիստ Վյաչեսլավ Մանուչարովը ծնվել է Մոսկվայում։ Հայրական կողմից նա սերում է հին հայկական Մանուչարյանց տոհմից, իսկ մայրական կողմի արմատներով՝ բնիկ մոսկվացիներ համարվող հին ազնվական Շեպելևների իշխանական տոհմից։
Մանուչարովը լայն ճանաչում է ձեռք բերել 2009 թվականին, երբ էկրան է բարձրացել «Քնքուշ մայիս» («Ласковый май») ֆիլմը։