Ռուբինյանն ու Վրաստանի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնումը – Նորություններ 16.09.2026

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեին։

Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր։

Կողմերը կարևորել են փոխգործակցության բարձր մակարդակը և դրա զարգացման ներկայիս ընթացքը՝ ընդգծելով հետագա խորացման անհրաժեշտությունը։

 

Leave a Comment