Քրեական ենթամշակույթի հետ կապված պատմություններ կան․ Ալեն Սիմոնյանը՝ Հայկ Սարգսյանի մասին

Քրեական ենթամշակույթի հետ կապված պատմություններ կան․ Ալեն Սիմոնյանը՝ Հայկ Սարգսյանի մասին

«Քրեական ենթամշակույթի հետ կապված պատմություններ կան։ Նա մի դրվագ էր պատմում, որ ինձ հետ եկել է Մոսկվա, բայց չի պատմում այն դեպքը, որը տեղի է ունեցել հյուրանոցում։ Հյուրանոցի նախամուտքում նստած՝ սպասում էինք հանդիպման գնալուն, ասաց՝ մեր ընտանիքի ընկերը կարո՞ղ է գալ։ Նրա ներկայությունը բերեց կոնֆլիկտի, նա բռնեց իմ ձեռքից, քաշեց, ես նրա վրա բղավեցի։ Վերջում պարզվեց՝ հայտնի քրեական հեղինակություն է»,- ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին։

Նրա խոսքով՝ այդ միջադեպից հետո ինքը չի մնացել այդ միջավայրում․ «Ես մենակ չեմ եղել, եղել են մեր պատգամավորները և կփաստեն։ Աչքերը ճպճպացնում է ու խոսում․․․ Մենք խոսել ենք, իրեն ասել ենք»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment