
Patriot համալիրների համար հրթիռներ արտադրողները պետք է արագացնեն դրանց մատակարարումն Ուկրաինա, հայտարարել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ելույթ ունենալով Եվրոխորհրդարանում:
«Այդ հրթիռները պետք է անհապաղ փոխանցվեն»,- ասել է նա՝ նշելով, որ Բրյուսելն ավելի վաղ լրացուցիչ միջոցներ էր հատկացրել՝ Կիևի համար ԱՄՆ-ից հրթիռներ ձեռք բերելու նպատակով։