Սուդանում ոսկու հանքի փլուզման հետևանքով 60 մարդ է զոհվել

Սուդանում ոսկու հանքի փլուզման հետևանքով 60 մարդ է զոհվել

Հարավային Սուդանում ոսկու հանքի փլուզման հետևանքով առնվազն 60 մարդ է զոհվել, ևս մի քանի տասնյակ հանքագործներ կարող են մնացած լինել փլատակների տակ։ Փլուզումը տեղի է ունեցել նախօրեին՝ Արևմտյան Կորդոֆան նահանգի Էլ-Նահուդ քաղաքի մոտ գտնվող Ալ-Զարաա հանքում։

Տեղական աղբյուրների հաղորդմամբ՝ հեռավոր այդ վայրում զոհերի մեծ թիվը պայմանավորված է եղել հանքահորերում անվտանգության միջոցների և փրկարարական սարքավորումների բացակայությամբ։

Leave a Comment