Լայենը Կանադային առաջարկել է դառնալ ԵՄ ասոցացված անդամ

Լայենը Կանադային առաջարկել է դառնալ ԵՄ ասոցացված անդամ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կանադային առաջարկել է դառնալ Եվրամիության առաջին ասոցացված անդամը։ Հայտարարությունը նա արել է Եվրամիության տարեկան ուղերձի ժամանակ՝ դիմելով ներկա գտնվող Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին։

«Ես կցանկանայի աշխատել ձեզ հետ՝ Կանադայի համար ԵՄ առաջին ասոցացված անդամ դառնալու դուռը բացելու ուղղությամբ»,- հայտարարել է ֆոն դեր Լայենը։

Նրա խոսքով՝ Բրյուսելը և Օտտավան մտադիր են խորացնել հարաբերությունները՝ գործող CETA ազատ առևտրի համաձայնագրից դուրս։ Նախատեսվող «Ապագայի դաշինքը» պետք է ձևավորի ընդհանուր տնտեսական բարգավաճման և տնտեսական անվտանգության տարածք։

Քարնին, որի ելույթը Եվրախորհրդարանում նախատեսված է հինգշաբթի, հայտարարել է ԵՄ-ի հետ «յուրահատուկ դաշինք» ձևավորելու անհրաժեշտության մասին։ Կանադան վերջին շրջանում ձգտում է ընդլայնել իր տնտեսական և անվտանգության կապերը Եվրոպայի հետ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում աճող լարվածության պայմաններում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment