Ադրբեջանի հաղթանակը ողջ իսլամական աշխարհի հաղթանակն է․ Արցախի օկուպացիան Փաշազադեն տարել է կրոնական հարթություն


Միջազգային


Ադրբեջանի հաղթանակը ողջ իսլամական աշխարհի հաղթանակն է, հայտարարել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն օկուպացված Ակնայում:

«Առաջին Ղարաբաղյան պատերազմի տարիներին Աղդամի մզկիթում հրաժեշտի արարողություններ էին անցկացվում բազմաթիվ զոհվածների համար։ Քանի՜ մայրեր են արցունք թափել Աղդամի Ջումա մզկիթի պատերի ներսում։ Շատ ծանր ժամանակներ էին»,- ասել է Փաշազադեն։

Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավարը նաև հայտարարել է, որ առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ակնայի և Արցախի մյուս մզկիթները իբր ենթարկվում էին պղծման, և այդ հարցում Ադրբեջանին չեն օգնել մուսուլմանները:


Leave a Comment