Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի WTA-250 մրցաշարում – armeniatoday.am

Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Սան Պաուլոյում անցնող WTA-250 մրցաշարի առաջին շրջանում հաղթել է արգենտինացի Խուլիա Ռիերային, հայտնում է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) պաշտոնական կայքը։

Ավանեսյանը հաղթել է երկու սեթում՝ 6:2, 6:4 հաշվով։ Հանդիպումը տևել է 1 ժամ 28 րոպե։

Երկրորդ շրջանում նա կմրցի Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևայի և չինացի Յու Սյաոդիի հանդիպման հաղթողի հետ։

Հուլիսին Ավանեսյանը հասել էր Համբուրգի WTA-250 մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել էր հունգարացի Աննա Բոնդարին։

Սան Պաուլոյի WTA-250 մրցաշարը անցկացվում է սեպտեմբերի 14-20-ը՝ բացօթյա կոշտ ծածկույթով կորտերում։ Մրցաշարի հիմնական ցանցում ընդգրկված է 32 թենիսիստուհի։

Leave a Comment