ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանի համար նոր արկածախնդրություն է։
«Ռազմաբազան որոշակի առաքելություն ունի, և այս աշխարհաքաղաքական պայմաններում Հայաստանն անպաշտպան թողնել թշնամիների երախում՝ արկածախնդրություն է երկրի համար։ Դա հանգեցնելու է անվտանգային նոր սպառնալիքների։ Չի՛ կարելի գնալ այդ արկածախնդրությանը, ինչպես նաև ԵԱՏՄ-ից դուրս գալուն»,- ասել է նա։
Ըստ Սաղաթելյանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը չի բերելու ԵՄ անդամակցության, իսկ ՀԱՊԿ-ից դուրս գալը չի հանգեցնելու ՆԱՏՕ-ին անդամակցելուն։
