ՍԴ-ն որոշել է՝ ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին



ՍԴ-ն որոշել է՝ ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին: Այս մասին Factor TV-ին հայտնել են Սահմանադրական դատարանի արտաքին կապերի բաժնից:

Երեկ սկսված դատաքննությունը Սահմանադրական դատարանում տևել է մի քանի ժամ և ավարտվել, ամբողջական որոշումը կհրապարակվի եռօրյա ժամկետում։



Հիշեցնենք, որ երեկ ՍԴ-ն քննել է ԹՐԻՓՓ համաձայնագրի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը: ՍԴ-ն միջազգային պայմանագրի պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու դեպքում, այն կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment