ՔՊ-ում տարաձայնություններ են առաջացել Ռուբեն Մխիթարյանի թեկնածության շուրջ․ ԶԼՄ

ՔՊ խմբակցությունում կարծիքները կիսվել են ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած Ռուբեն Մխիթարյանի թեկնածության շուրջ, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Թերթի տեղեկություններով՝ իշխանական պատգամավորների մի մասը կողմ է Մխիթարյանի ընտրությանը, մյուս մասը պնդում է մերժել նրա թեկնածությունը։ ՔՊ-ն վերջնական որոշում դեռ չի կայացրել։

Մխիթարյանը հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» առաջադրած արդեն երրորդ թեկնածուն է։ Ավելի վաղ խմբակցությունն առաջադրել էր Դավիթ Ղազինյանի և Իրինա Յոլյանի թեկնածությունները, սակայն ՔՊ-ն չէր ապահովել ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ։

Leave a Comment