Իրանում Boeing 737 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

Իրանական Sepahan ավիաընկերությանը պատկանող Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը Մեշհեդ քաղաքում վթարային վայրէջք է կատարել՝ շասսիի հետ կապված խնդիրների և շարժիչի հնարավոր վնասման պատճառով, հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։

Նշվում է, որ օդաչուն թռիչքի ընթացքում հայտարարել է Մեշհեդ–Քերմանշահ երթուղու չվերթում առաջացած արտակարգ իրավիճակի մասին, ինչից հետո ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան։ Միջադեպի պատճառով Մեշհեդի օդանավակայանի թռիչքուղիներից մեկը փակվել է։

Al Arabiya հեռուստաալիքին տրամադրված ինքնաթիռի ներսից արված կադրերի համաձայն՝ թռիչքի ընթացքում ուժեղ տուրբուլենտության հետևանքով սրահի վերևի ուղեբեռի դարակները սկսել են քանդվել, ինչի հետևանքով ճամպրուկներն ու անձնական իրերը թափվել են ուղևորների վրա։

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Leave a Comment