Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը


 

1in.am. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները դեմ են քվեարկել նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու դեմոկրատների առաջարկին։ Այս մասին հաղորդում է The Hill-ը։


 


Առաջարկին դեմ է քվեարկել 232 օրենսդիր, կողմ՝ 147-ը։


 


Բանաձևի նախագիծը հեղինակել է դեմոկրատ կոնգրեսական Ալ Գրինը, որը մեղադրել է Թրամփին անօրինական ներգաղթի դեմ պայքարում չափազանց կոշտ մեթոդներ կիրառելու համար, որի հետևանքով այս տարի ավելի վաղ մի քանի քաղաքացիական անձ է զոհվել։


 


Հանրապետականներից բացի, նախագահին իմփիչմենթի ենթարկելու առաջարկին դեմ են քվեարկել նաև որոշ դեմոկրատներ։


 


 




Կարդացել են
4 անգամ

Leave a Comment