
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որը պահանջում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները։ Բանաձևին կողմ է քվեարկել Ներկայացուցիչների պալատի 220 անդամ (պալատը վերահսկվում է Հանրապետական կուսակցության՝ գործող նախագահի կուսակցության կողմից), իսկ 204 օրենսդիր դեմ է արտահայտվել։
Բանաձևն իրավական ուժ չունի և խորհրդատվական բնույթ է կրում. նման փաստաթղթերը ծառայում են օրենսդիրների դիրքորոշումն արտահայտելուն, և ԱՄՆ գործադիր իշխանությունն ազատ է՝ անտեսելու դրանք։
ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ պատերազմ հայտարարելու լիազորությունը պատկանում է Քոնգրեսին, այլ ոչ թե նախագահին։