ԱՄՆ-ու ռուսական հատուկ ծառայությունների՝ դիվերսիաներ նախապատրաստող խումբ է բացահայտվել

ԱՄՆ-ու ռուսական հատուկ ծառայությունների՝ դիվերսիաներ նախապատրաստող խումբ է բացահայտվել

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է ռուսական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ Եվրոպայում դիվերսիաներ և ընդդիմադիրների սպանություններ նախապատրաստող ցանցի բացահայտման մասին: Գերատեսչության տվյալներով՝ այդ ցանցի մասնակիցները կատարողներ էին փնտրում առնվազն երկու ռուս ընդդիմադիրների ֆիզիկական ոչնչացման, ինչպես նաև ռազմական և քաղաքացիական օբյեկտների դեմ դիվերսիաներ իրականացնելու համար:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է 5 անձանց դեմ ներկայացված մեղադրանքների գաղտնազերծման մասին։ Նրանք, գերատեսչության տվյալներով, աշխատել են ռուսական հետախուզական ծառայությունների համար: Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ այդ ցանցը «վճարել և փորձել է վճարել ԱՄՆ-ում և այլ երկրներում գտնվող անձանց՝ նախնական դիտարկում իրականացնելու և թիրախային սպանություններ իրագործելու համար, ինչպես նաև հանձնարարել է իր աջակիցներին իրականացնել և փորձել իրականացնել ահաբեկչական ակտեր եվրոպական երկրների քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքների դեմ, որոնք կապված են կամ համարվում են կապված Ուկրաինայի հետ»:

Ցանցի բացահայտման օպերատիվ աշխատանքները վարել է Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI): «Այսօր հայտարարված մեղադրանքները ՀԴԲ բազմաթիվ տարածքային բաժանմունքների, ստորաբաժանումների և գործընկեր գործակալությունների ակնառու աշխատանքի գագաթնակետն են, որոնք միասին խափանեցին մեր երկրի մայրաքաղաքում և Միացյալ Նահանգների ողջ տարածքում բռնի գործողություններ իրականացնելու Ռուսաստանի փորձերը»,- հայտարարել է ծառայության փոխտնօրեն Դարեն Կոքսը:

Արդարադատության նախարարության հայտարարության մեջ նշված է հինգ անուն. 63-ամյա Յուրի Խրամեևը (գործում նշված է նաև որպես «գնդապետ Յուրի»), ռուսական հատուկ ծառայությունների նախկին գնդապետ, ով մասնակցել է ռուս ընդդիմադիրների սպանությունների համար անձանց հավաքագրմանը. նրա 27-ամյա որդին՝ Կիրիլ Խրամեևը, ԱԴԾ (ФСБ) սպա. Կուբայի քաղաքացի Օէմիս Ռոմագոսա Դուրուտին, 35 տարեկան. Յաիդել Դելգադո Սուարեսը, հայտնի նաև որպես «Վիկինգ», 35 տարեկան, կուբացի. Անխել Էդուարդո Կաստրոն, 22 տարեկան, Վենեսուելայի քաղաքացի:

Ի դեպ, կուբացի Օէմիս Ռոմագոսա Դուրուտիի մասին նախկինում գրել էին ԶԼՄ-ները՝ Լիտվայում իրականացված դիվերսիաների առնչությամբ:

Leave a Comment