Հայաստանի շրջաններում սեպտեմբերի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 12-16-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևանում սպասվում է արևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +32…+34, երեկոյան՝ +25…+27 աստիճան։
Շիրակի մարզում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +23…+28 աստիճան։
Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կլինի +23…+26, նախալեռներում՝ +29…+31 աստիճան։
Գեղարքունիքի մարզում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +20…+25 աստիճան։ Լոռու մարզում ցերեկը սպասվում է +25…+29 աստիճան տաքություն։
Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +26…+29, հովիտներում՝ +29…+32 աստիճան։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կգրանցվի +22…+25, նախալեռներում՝ +29…+33 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +31…+34, հովտային շրջաններում՝ +32…+35 աստիճան։
Արմավիրի մարզում ցերեկը սպասվում է +32…+35 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +23…+26, նախալեռներում՝ +32…+35 աստիճան։
Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կգրանցվի +18…+22, նախալեռներում՝ +25…+29, հովիտներում՝ +31…+34 աստիճան։
Արցախում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +26 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։
