Իրանի դեմ պատերազմի համար ԱՄՆ-ն ծախսել է 38 մլրդ դոլար – armeniatoday.am

Իրանի հետ հակամարտությունն ամերիկացիներին կարժենա ամսական 2-3 մլրդ դոլար. պատերազմի առաջին հինգ ամիսների ընթացքում արդեն իսկ ծախսվել է 38 մլրդ դոլար, ասվում է Կոնգրեսի բյուջետային վարչության զեկույցում։

Վարչության վերլուծաբանների գնահատմամբ՝ Վաշինգտոնի վարչակազմի կողմից պահանջված ռազմական ֆինանսավորման ընդհանուր ծավալի ավելի քան կեսն արդեն իսկ ծախսվել է հակամարտության վրա։

Վարչությունը նաև հաստատել է, որ պատերազմը սպառել է ԱՄՆ-ի սպառազինության պաշարները, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերի համար կենսական նշանակություն ունեցող որսիչ հրթիռները։

Leave a Comment